Search
Close this search box.

ՖՈՏՈ. Շիրակի պետհամալսարանի «գրադարանը» և թալանված գրապահոցը. Գագիկ Համբարյանը զարմացած է նախարարի հայտարարությունից

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ զարմացա, երբ Շիրակի Պետհամալսարան այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ բուհի գրադարանը նորմալ գործում է… Հինգ անգամ ԿԳ նախարարի պաշտոնն զբաղեցրած Լևոն Մկրտչյանն այդքան միամիտ պետք է չգտնվեր և ընդամենը երկու հարց տալով շատ արագ կպարզեր, թե ինչպես է բուհի գրադարանը «գործում»… Իսկ այդ երկու հարցերը հետևյալն էին՝ «Որքա՞ն է կազմել մեկ տարի առաջ և հիմա կազմում է գրքային ֆոնդը» և «Որտե՞ղ են Ձեր գրապահոցները»… Ընդամենը 10 րոպեից պարոն նախարարը կհասկանար, թե ինչ վիճակում է գտնվում գրադարանը… իսկ քանի որ որոշ մարդիկ զբաղված են ուղղակի ապատեղեկատվության տարածումով և տարրական զրպարտությամբ, ապա ստիպված եմ հրապարակելու մի քանի փաստեր… Գրադարանից դուրս է բերվել 15 տոննա գիրք, որը կազմակերպվել է երկու փուլով…

Գրքերն ամեն անգամ դուրս են բերվել երկուական բեռնատարներով… Գրադարանի վերաբերյալ 2014-2015 ուստարվա բուհի Գիտխորհրդին տրված հաշվետվությունից պարզվում է, որ գրադարանի գրքային ֆոնդը կազմել է 138.131 միավոր (տես լուսանկարը)…

Այս տեղեկությունը եղել է բաց և զետեղված ինստիտուտի նախկին կայքում… Հետաքրքիր է, եթե պարոն Մկրտչյանը պահանջեր իրեն ներկայացնել գրքային ֆոնդի վերաբերյալ վերջին տվյալները, ի՞նչ թվեր էին ներկայացնելու պատասխանատուները… Բուհ ժամանած երևանյան լրագրողներին հետաքրքրող դատարկ գրապահոցի (տես լուսանկարը) վերաբերյալ էլ որոշ պատասխանատուներ հայտնել են, որ այն դատարկ է եղել շատ վաղուց, ինչը սուտ է և ծիծաղելի… Ու դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ այն գրքերով լի էր…Գրքերի և բուհի հանդեպ գործած բարբարոսությունը և հանցագործությունը բացատրելու նպատակով ռեկտորի յուրայինները որոշել են այն բացատրել նրանով, որ գրքերը փոշոտված են եղել և վարակված սնկային հիվանդությամբ…

Այս անտրամաբանությունը չեմ էլ մեկնաբանի… Հասկանում եք, միանգամից 15 տոննա գիրք «հիվանդացավ»… Զարմանալի մարդիկ ենք… Այսքան տարի աշխատելով բուհում չգիտեինք, թե ինչ «էկոլոգիական ռումբի» վրա էինք նստած… Ռեկտոր Մինասյանը եկավ և փրկեց մեզ՝ ոչնչացնելով և ձերբազատվելով գրադարանի գրքային ֆոնդի գրեթե կեսից…»: