Search
Close this search box.

Ահազանգ ԱԻՆ. Սարուխան գյուղի սարերում քաղաքացի է կորել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 19:10-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում քաղաքացին սարերում կորել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը 1981 թ. ծնված Ա. Ե.-ին գտել են տեղի բնակիչները: