Search
Close this search box.

Կատալոնիայում հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախության հանրաքվեին. Մադրիդը չի ճանաչում այն

Կատալոնացիների 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից անկախանալու օգտին։ Ընտրելու իրավունք ունեցող 5.3 մլն. քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 2.3 մլն մարդ։ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ է անվանել հանրաքվեի արդյունքները. «Քաղաքացիների տպավորիչ պատասխան։ Լեգիտիմություն և արժանապատվություն»,-գրել է նա Twitter-ի իր էջում։ Պուչդեմոնի խոսքով՝ ինքնավարության բնակիչները հասել են ինքնավարության իրավունքին։ «Այսօր հույսի օր է, Կատալոնիայի քաղաքացիները շահեցին անկախ երկիր դառնալու իրենց իրավունքը, որը կկառավարվի որպես հանրապետություն»,-նշել է նա:

Կատալոնիայի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին չանտեսել մարդու իրավունքերի խախտումներն իսպանական ոստիկանության կողմից և Մադրիդի հետ երկխոսության պատրաստակամություն հայտնել։ Սակայն պաշտոնական Մադրիդը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները:

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն էլ իր հերթին նշել է, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեի ընթացքում իսպանացի իրավապահ մարմիններն առգրավել են մոտ 700 հազար լրացված քվեաթերթիկ։