Search
Close this search box.

Սահմանամերձ գյուղն ու իշխանության անտարբերությունը

Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի միջնակարգ դպրոցի շենքը թեև իր բնական դիրքով պաշտպանված է ադրբեջանական կողմի կրակոցներից, բայց կառույցն այնքան խարխուլ է, որ առաջին հայացքից թվում է, թե բազմիցս գնդակոծությունների է ենթարկվել:

Դպրոցի երկարամյա ուսուցչուհի Գայանե Միրզոյանն ասում է՝ տասնամյակներ շարունակ ջրահեռացման համակարգ չեն ունեցել, ու անձրևաջրերը քայքայել են շենքի հիմքն ու պատերը։ 200 աշակերտ ունեցող այս դպրոցի եռահարկ շենքը վերանորոգելու համար 120 միլիոն դրամ է հարկավոր:

Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունը ամեն տարի հրատապ ծրագրերի ցանկում կառավարությանն է ներկայացնում Սարիգյուղի դպրոցի վերանորոգման հարցը, սակայն, գործադիրն իր ծրագրերում այն չի ներառում։