Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Բժշկական համլասարանի հնդիկ ուսանողները Nissan-ով մոտ 100 մետր գլորվելով հայտնվել են ձորում.4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

Հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:43-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում Nissa Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր միքանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և օպերտաիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց, որից հետո տեղափոխել է Արարատի բժշկական կենտորն: Վիրավորները՝ 2 տղա են 2 աղջիկ ովքեր 18-20 տարեկան են և երկուսը գտնվաում են ծայրահեղ ծանր վիճակում ու տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավքավածներն ասում էին, որ վիրավորները ազգությամբ հնդիկ են , սովորում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Նրանք վարձույթով վերցրել են Nissan-ը մեկ այլ ավտոմեքենա էլ վերցրել են իրենց մյուս ընկերները և ուղևորվելիս են եղել դեպի Ջերմուկ ու դեռևս անհայտ պայամաններում Nissan- ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

[smartslider3 slider=95]