Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մոր մահվանից հետո անհետացած երեխան 7 տարի անց կարողացել է փախչել առևանգիչներից

Այս տխուր և հանելուկային պատմությունը ցնցել է նահանգները 2011 թ-ին: Տիմոտիի մայրը՝ Էմի Ֆրայ-Պիտցենը վերցրել է իր վեցամյա որդուն դպրոցից և ուղևորվել շրջագայության: Երեխան մոր կողքին չէր՜ նրա մարմինը Իլինոյսի հյուրանոցներից մեկում հայտնաբերելու ժամանակ: Փոխարենը գտնվել է երկտող, որտեղ Էմին տեղեկացնում էր, որ Տիմոտիի մասին հոգ կտանեն լավ մարդիկ, բայց  «դու նրան երբեք չես գտնի»:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Էմին ուներ լուրջ հոգեկան խնդիրներ: Կնոջ ամուսնությունը սկսել էր քանդվել, և ամուսնալուծության դեպքում դատարանը երեխային կթողներ  հոր հետ:  Տարիներ շարունակ ոստիկանությունը, կամավորները և բոլոր ոչ անտարբեր բնակիչները փնտրում էին երեխային. և ահա, վերջապես, երեխան ինքը գտնվեց:

«Վերջին անգամ ես տեսել եմ  նրան, երբ ուղեկցում էի դպրոց: Ես ասացի նրան «Սիրում եմ քեզ, բարեկամս», իսկ նա ինձ՝ «Ես քեզ նույնպես, պա»,- և վազել է պարապմունքների:  Սա այն ամենն է, ինչ ես ունեցել եմ այս 7 տարվա ընթացքում »:

Տղան պնդում է, որ իրեն հաջողվել է փախչել Օգայո առևանգիչներից, որոնք փակի տակ էին իրեն պահում ամբողջ 7 տարին: Նա մանրամասնորեն նկարագրել է երկու տղամարդուն և իրենց մեքենան: Երեխայի վիճակն ամենալավերից չէր՝ վախեցած էր, հյուծված և դեմքի կապտուկներով: Այս պահին երեխան գտնվում է հիվանդանոցում, որտեղ նրա հետ պետք է աշխատեն իրավապահները և հոգեբանները:

Առայժմ չկա հստակ համոզմունք  առ այն, որ գտնված տղան հենց Տիմոտին է: Անչափահասի հարազատները՝ հայրը և տատիկը, հուսով են, թեպետ վախենում են հիասթափվել: