Search
Close this search box.

Պաշտոնյաները խլեցին «կարգոյի» բիզնեսը

Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի և տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։ Խոսքը վերաբերում է, հատկապես, ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։
Ներկայումս, մասնավորապես, ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների կողմից ապրանքների տեղափոխում և մաքսազերծում՝ դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ։ Այդ «կարգոները» գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է խոշոր ներմուծողներին, ապա շատ ապրանքների մասով գործում են կամ բացարձակ մենաշնորհներ, կամ իշխանության կողմից ստացած քվոտաներով են ներկրումներ իրականացնում օլիգարխները։ Ահա այստեղ է, որ ըստ կարծիքների՝ կարող են լինել լուրջ վերաբաշխումներ։ Այդ կարծիքները դեռ չեն վերածվել մտահոգությունների և, հետևաբար, առայժմ մեծ անհանգստություն չեն պատճառում։ Խնդիրն այն է, որ մինչ այս էլ իշխանության ամենաբարձր մակարդակներով խրոխտ հայտարարություններ են հնչել կոռուպցիայի ու ստվերի դեմ լրջագույն պայքար սկսելու մասին, սակայն դրանք ավարտվել են զանգվածային վերաբաշխումներով։