Search
Close this search box.

Մեսսին շատ ուրախ է, որ Պաուլինյոն տեղափոխվել է Բարսելոնա

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շատ ուրախ է, որ բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն համալրել է կատալոնական ակումբի շարքերը, հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Արգենտինացի ֆուտբոլիստը չի կասկածում, որ Պաուլինյոյի շնորհիվ նա ավելի քիչ կկատարի պաշտպանողական գործառույթներ:

Մեսսին տպավորված է եղել Պաուլինյոյի ցուցադրած խաղով` Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև ընկերական խաղում (1:0),որը կայացել է հունիսի 8-ին Ավստրալիայում:

Խաղից հետո Մեսսին և Պաուլինյոն փոխանակվել են մարզաշապիկներով, իսկ արգենտինացին իր մրցակցին ասել է, որ հույս ունի նրան տեսնել «Բարսելոնայում»:

Հիշեցնենք` 29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է 40 մլն եվրոյի դիմաց «Գուանչժոու Էվերգրանդից» տեղափոխվել «Բարսելոնա»: