Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հրազդանի քաղաքապետարանը ճնշում է կենդանիների սպանդի մասին բարձրաձայնած քաղաքացուն

Հրազդանի քաղաքապետարանը պարբերաբար տարբեր տեսակի ճնշումներ է գործադրում բնակչուհի Սյուզան Անանյանի վրա՝ «վրեժխնդիր լինելով» նրանից լրատվամիջոցներին տրամադրած քրեական հանցագործության մասին վկայող ապացույցների համար: «Իմ շների հետ կապված անընդհատ խնդիրներ են ստեղծում: Երևի թե պատճառն այն է, որ ես կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ապացուցող նյութեր եմ տրամադրել ԶԼՄ-ներին, որոնք հրապարակվել են: Դեպքը պատահել էր ձմռանը, երբ մեր թաղամասում համատիրության աշխատակիցները շների վրա կրակել և սատկացրել էին: Դա ես ենթադրում եմ, ինձ կոնկրետ ոչինչ չի ասվել: Ես տանը պահում եմ երկու հատ շուն, հիմա արդեն մեկն է, մյուսին տարել են: Երկուսն էլ հաշմանդամ են: Ես զանգահարել եմ «Դինգո» խմբի անդամներին, տարել եմ վիահատել են ու ոտքը հեռացրել, կենդանին ստերջացվել է, ստացել է պատվաստումներ և արդեն մոտ 1 տարի է ապրում է իմ տանը: Երկուսին էլ պատահական եմ գտել՝ փողոցում: Ունեմ նաև 3 հատ կատու, այժմ մնացել է մեկ մայր կատու՝ ձագուկների հետ, մյուս երկուսին էլ տեղավորել եմ այլ բնակավայրեր»,- EcoNews.am-ին տեղեկացրել է Հրազդան քաղաքի բնակչուհին:
Նրա խոսքերով, նա մշտապես հիվանդ կենդանիներին վերցնում և խնամում է, տեղավորում է և «Դինգո» թիմն իրեն միշտ աջակցում է, տեղյակ են ամեն ինչից:
«Հիմա քաղաքապետարանում որոշել են իմ դեմ ինչ-որ բաներ կազմակերպել: Անընդհատ զանգում բանավոր ասում էին, որ բողոք կա քո վրա, բայց այժմ վերջապես իրենց հաջողվեց գրավոր բողոք կազմակերպել: Մեր հարևանը, որը հոգեկան շեղումներ ունի, կանգնած է հաշվառման, բողոք է գրել իր դեմ: Նրան հետաքրքիր չեն իմ շները, պարզապես բողոք կազմակերպելու տարբերակ է թաղայինի միջոցով: Մեր տուն են եկել երկու ոստիկան, որոնք ասեցին իբր բողոքի հետքերով են եկել, որպեսզի ճշտեն թե ինչ է կատարվում: Տեսել են, որ տանը նորմալ, ցիվիլ վիճակ է, ոնց ներկայացրել են ոչ մի հոտ չկա:
Քաղաքապետարանից երբեք չեն եկել, որ տեղում ճշտեն ինչ է կատարվում, բողոքն արդյո՞ք տեղին է թե ոչ: Այժմ նրանք ինձ ուղարկել են նամակ, որից հետո եկել են ոստիկանները, գրել են թե ես քանի շուն, կատու ունեմ տանը և գնացել են: Դրանից հետո ինձ քաղաքապետարանը նամակ է ուղարկել թե նրանք լսումներ են կազմակերպել և ես ամսի 29-ին, ժամը 11:00-ին պետք է ներկայանամ նրան մոտ և հնարավոր է իմ նկատմամբ կիրառեն վարչական տուգանք աշխատավարձի հնգապատիկի չափով, 113 հոդվածի 1-ին կետով: Ես ուղղակի չեմ հասկանում ինչի համար, մեր երկրում մենք իրավունք չունե՞նք տանը շուն պահելու»,- պատմում է նա:Բնակչուհու նկատմամաբ կիրառվել է վարչական վարույթ, ինչպես նաև բնակչուհին պետք է ներկայանա լսման: Բողոքը գրած հարևանուհու մասին, Սյուզաննան պատմում է. «Նա հոգեկան խնդիրներ ունի, քաղաքապետարանը դրանից լավ տեղյակ է, քանի որ 3 տարի է նրա հետ խնդիրներ կան կապված կոյուղաջրերի հետ, որոնք նրա տանից հոսում են ներքևի 3 բնակարանների վրա և ոչ ոք նրա վրա չի կարողանում: Այդ բնակչի հետ մենք շատ ենք խնդիրներ ունենում: Այս ամենի հիման վրա երևի իրենք որոշել են ինձ այդպես ճնշել: Ես ձեզ նաև լուսանկարներ կտրամադրեմ, թե իմ կենդանիները որտեղ են ապրում, ինչ պայմաններում, ինչ հիգիենիկ վիճակ է և բացառվում է այստեղից ինչ-որ հոտ գա»: Բնակչուհւ ցանկությունն ու պահանջը հստակ է. «Ես եթե թույլ տամ մի հատ էլ ինձ տուգանեն, նրանց ձեռքից հաստատ չեմ պրծնելու, որովհետև ինձ հանգիստ չեն տալու: Ես նաև կերակրում եմ փողոցի շներին: Նրանք կրակում են, ես կերակրում եմ և բնականաբար դա նրանց դուր չի գալիս, այդտեղից էլ գալիս է այդ ամբողջ խնդիրը: Նրանք չեն դադարում իմ կյանքը թույնել և դա շատ տհաճ է, ես ուզում եմ հանգիստ ապրել»: Ձմռանը տեղի ունեցած դեպքի լուսաբանումից հետո այդ թաղամասում կրակոցներ չեն եղել: «Կոնկրետ մեր թաղամասում, քանի որ իրենք համարում են, որ այստեղ գործ տվող կա, շուն չի կրակվել: Ծայրամասերում եղել է: Գոնե մի քանի կենդանու կյանքը փրկել եմ և դրանից էլ գոհ եմ»,- եզրափակեց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

 

 

ՀԳ. Իր հերթին «Դինգո» թիմն էլ ֆեյսբուքյան  էջում գրել է.

«Հրազդանի քաղաքապետ!
Լավ իմացեք, այսուհետ Հրազդանում կրակոցների վրա արդեն շատ ավելի առանձնահատուկ ենք կենտրոնանալու: Հիմա արդեն բնակչուհին մենակ չի «գործ տալու»:
Վաղը Սյուզաննայի դատական նիստն է, ու մենք անպայման գնալու ենք ու նրան մենակ չենք թողնելու»: