Search
Close this search box.

Ծանրամարտի ԵԱ. Մարգարիտա Առաքելյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ 15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Բայց, հայ ծանրորդը հրում վարժությունում կարողացել է փոքր բրոնզե մեդալ նվաճել՝ գլխավերևում պահելով 84 կգ։

ՀԱՕԿ-ի  տեղեկացմամբ՝ պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։

Հաղորդվում է, որ Մարգարիտա Առաքելյանին 3 կգ չի բավականացրել մեծ բրոնզե մեդալ նվաճելու համար։