Search
Close this search box.

«Ժամանակ». Լարվել են Ալիկ Սարգսյանի եւ «Ավշարի» Գրիգորյանների հարաբերությունները. ի՞նչը չեն կիսում նրանք

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը «ձեռքերը լվացել է» եւ առաջիկա ՏԻՄ ընտրություններում խնամու՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի միջոցով թեկնածու չի առաջադրի:

Ավելին՝ կարծես լուռ համաձայնություն կա Հանրապետականի թեկնածու Կարեն Բենիամինյանի հետ կապված, որի հայրը Արտաշատում բավականին հարգված անձնավորություն է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս Արտաշատում ակտիվություն է դրսեւորում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ եղբոր՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ միասին, ինչը քաղաքում բավականին լարված մթնոլորտ է ստեղծում:

Վերջիններս լարված հարաբերություններ ունեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ՝ Արայիկ Գրիգորյանն ուզում է ՀՀԿ տեղական կառույցն «իրենով անել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: