Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 30-ին՝ ժամը 05:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի վերջնամասում՝ շինհրապարակում, քաղաքացին հայտնվել է իրեն պատկանող ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1994թ. ծնված Հ. Զ.-ը հայտնվել է «Peugeot» մակնիշի 20 SS 901 պետհամարանիշով ավտոմեքենայի տակ, ով տեղում մահացել է:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից: