Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան. հարազատ եղբայրս լինի և օրենքի գիծն անցնի՝ կենթարկվի պատասխանատվության

«Ես ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, որ եթե հարազատ եղբայրս լինի և օրենքի գիծն անցնի, ինքը կենթարկվի պատասխանատվության,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ Պետական վերահսկողության ծառայությունում, որը վարչապետին ենթակա մարմին է, տեղի ունեցածը շատ հստակ ուղերձ էր, որ ես որևէ կոռուպցիոն երևույթի հետ չեմ պատրաստվում համակերպվել: Չկա այնպիսի հանգամանք, որ ինձ կստիպի դրա հետ համակերպվել, բայց քրգործ է հարուցված, ընթանում է նախաքննություն և ոչ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել, բայց որ նման իրավիճակներ կարող են լինել որևէ մեկը թող չզարմանա: Ես ընտրվել եմ վարչապետ և պատասխանատվություն ունեմ միայն ժողովրդի առջև: Ոչ մի անձի կամ խմբի հանդեպ պարտավորություն չունեմ: Մեր ժողովրդի որոշման արդյունքում եմ ես դարձել, ոչ թե ինչ-որ մարդիկ խմբերով որոշել են օգնեն: Ոչ Հայաստանի ներսում, ոչ Հայաստանից դուրս ես ոչ մի պարտավորություն չունեմ: Իմ միակ պարտավորությունը ժողովրդին ծառայությունն ու օրինականությունն է»,-նշել է վարչապետը: