Search
Close this search box.

«Հրապարակ». Ով կզբաղեցնի Արտակ Հանիսյանի ազատված աթոռը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»Երեկ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվեց աշխատանքից։ Նրա պաշտոնանկության լուրերը շրջանառվում էին վաղուց։ Պատճառը ոչ միայն այն է, որ ԱԺ ընտրություններին աշխատում էր Տարոն Մարգարյանի աներձագի մրցակցի՝ Միհրան Պողոսյանի օգտին, իսկ ավագանու ընտրություններին շատ ջանք չթափեց քաղաքապետի համար, այլեւ 157 մանկապարտեզի աղմուկը, երբ թաղապետն օրեր շարունակ չէր տալիս Զառա Ադիյանի աշխատանքից ազատման հրամանը։ Քաղաքապետարանը մանկապարտեզում խախտումներ էր հայտնաբերել, որոշել էր ազատել տնօրենին, իսկ ծնողները բողոքի ակցիա էին անում։ Թե ով կնշանակվի նրա փոխարեն, դեռ հայտնի չէ։ Չնայած ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդու՝ Սերգեյի անունն է շրջանառվում, բայց մեր աղբյուրները դա հավանական չեն համարում։ Մեր տեղեկություններով՝ նոր թաղապետը դարձյալ կլինի Միհրան Պողոսյանի շրջապատից, բայց նա պետք է ընդունելի լինի Տ․ Մարգարյանի համար: Կան պաշտոններ, որոնք «բրոնյա» են արված ինչ-որ կլանների կողմից՝ երբ մեկին հանում են, նշանակում են նույն կլանի ներկայացուցչի»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: