Search
Close this search box.

Բա որ հայ մեծերի մեջ ինքնագլուխ ավելացնեին Ահարոն Ադիբեկյան անունը. Արայիկ Հարությունյանը չի հավատում քաղաքապետարանի պատասխանին

«Հայ մեծերը շարքի վերաբերյալ ստացել եմ պատասխան, որին գրեթե չեմ հավատում, ասեմ, թե ինչու։ Գովազդի ոլորտի ցանկացած ոք գիտի, որ ամենաանմեղ պաստառն էլ, որի վրա գրված է գեթ մեկ, դիցուկ, ա տառը, պետք է հաստատվի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից։ Ու հիմա սրանով ինձ ուզում են հաստատեն, որ ԷԳԱ ընկերությունը, որը հայտնի է ԶԵԲՐԱ ապրանքանիշով, այդ հսկայական շարքը տեղադրել է ինքնագլուխ՝ համաձայնեցնելով միայն խորագիրը։ Բա որ էդ հայ մեծերի մեջ ինքնագլուխ ավելացնեին Ահարոն Ադիբեկյանի անունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ տեղադրելով նաև քաղաքապետարանի պատասխանը: