Search
Close this search box.

Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը

Lenta.ru-ի տեղեկացմամբ՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Տեսարան Ռևելում» (իսկական անվանումը՝ «Ծով») կտավը, որը գողացվել էր 1976 թվականին ՌԴ «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից, գտնվել է Շվեյցարիայում՝ աճուրդում:

ՌԴ ՆԳՆ-ի հատուկ ներկայացուցիչի խոսքերով՝ տվյալներ էին ստացվել, որ Շվեյցարիայում՝ KOLLER աճուրդային տան վաճառքում ցուցադրվում է Հովհաննես Այվազովսկու 1845 թվականին ստեղծած «Տեսարան Ռևելում» կտավը:

Ոստիկանության ներկայացուցիչը նաև վստահեցրել է, որ Ինտերպոլի շվեյցարացի գործընկերների հետ համագործակցության արդյունքում նկարը հանվել է վաճառքից: Ներկա պահին աշխատանքներ են տարվում ստեղծագործությունը ՌԴ վերադարձնելու ուղղությամբ:

Ի դեպ, Աճուրդում կտավը գնահատվել էր ավելի քան միլիոն դոլար: