Search
Close this search box.

Լոռի TV-ի խմբագրի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ոռի TV-ի խմբագիր Նարինե Ավետիսյանի մասնագիտական գործունությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում իր նկատմամբ բռնություն են գործադրել, խոչընդոտել իր մասնագիտական օրինական գործունեությանը՝ մասնավորապես թույլ չտալով լուսանկարել իրականացվող ասֆալտապատման աշխատանքները։

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։