Search
Close this search box.

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վթարների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

ՀՀ  ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը ավելացել է 5-ով.«Նախորդ տարի մենք ունեցել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի աննախադեպ նվազում: Վերջին 20 տարիներին նման վիճակագրություն չէր գրանցվել: Մենք 79 զոհ պակաս ունեցանք 2015թ. համեմատ: Եվ այդ վիճակը պահելն օրեցօր ավելացող տրանսպորտային միջոցների պայմաններում բավականին դժվար է: Պատահարները հաշվետու ժամանակահատվածում աճել են ընդամենը 205-ով, զոհերի թիվը` 5-ով»:

Ըստ նրա` ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի նախորդ տարի գրանցված նվազման միտումն այս տարի գոնե պահպանվի կամ ավելի նվազի: Իսկ մյուս կողմից փաստում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացում ամբողջ աշխարհում է նկատվում. «Մեր հիմնական խնդիրն է նման պատահարների հետևանքով նվազեցնել զոհերի և վիրավորների թիվը»,- նշել է Արմեն Խաչատրյանը: