Search
Close this search box.

ԵՊՀ դասախոսի առևանգումը իմիտացիա՞ է եղել

Նոր ուսումնական տարվա առաջին օրը ԵՊՀ «Ռոմանագերմանական բանասիրության» ֆակուլտետի մասնաշենքի մոտից դասախոս էր առևանգվել: Այդ մասին ահազանգը հնչեցրել էին երիտասարդ դասախոսի հարազատները։ Բայց պարզվում է, որ նա իր կամքով է գնացել իր սիրելի երիտասարդի հետ։

«Փաստինֆո»-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դասախոսն ու նրան առեւանգողները դեռ չեն հայտնաբերվել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ երեք անձ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Մեզ հայտնի է դարձել, որ հետախուզման մասին տեղեկանալով՝ աղջիկ գրություն է ուղարկել, որ իրականում իրեն ոչ ոք չի առևանգել, իր կամքով է գնացել այդ տղայի հետ, իսկ առևանգումը եղել է ընդամենը իմիտացիա։

Այս ամենից թերևս կարելի է հանգել հետևության, որ զույգի միասնությանը հավանություն չեն տվել նրանց հարազատները, ինչն էլ դրդել է նրանց դիմել այդ քայլին: