Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանցիները՝ Փոստանջյանին. «Դիլիջանում մնացել են մեռնողներն ու մեռել թաղողները»

«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները համահայկական ընդվզման քարոզարշավի շրջանակում  այցելել են նաև Դիլիջան: Զարուհի Փոստանջյանին Դիլիջանում դիմավորել են տարեցները.«Որ մի երկու ժամ ստեղ կանգնեք, կտեսնեք՝ քանի ավտոբուս է գնում…. Փաստորեն Դիլիջանում մնացել են մեռել թաղողներն ու մեռնողները, երիտասարդության մեծ մասը գնացել է»,- նշել են բնակիչները:

Ըստ դիլիջանցիների՝ Դիլիջանում բացված հայտնի կենտրոնում ոչ մի դիլիջանցի չի աշխատում, բոլորը Երևանից են, և այսօր Դիլիջանից ամենամեծ արտագաղթն է գրանցվում։

Իր հերթին Զ. Փաստանջյանը նշել է, որ իրենց այցի նպատակն է՝ շրջել գյուղերում, քաղաքներում, որպեսզի հանրությունը ոտքի կանգնի և մերժենք արտագաղթը:

ArmLIfe.am

Տեսանյութը՝ այստեղ