Search
Close this search box.

Չարբախում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Չարբախ 2-րդ փողոցի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վերին Չարբախ 2-րդ փողոցի տներից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: