Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վթարի է ենթարկվել. կոտրվել է կողոսկրը

«Goal.com»-ի տեղեկացմամբ՝ Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել Հոլանդիայում: Նա Ամստերդամ էր մեկնել մասնակցելու կոլումբացի հայտնի երաժիշտ Մալումայի համերգին:

Տաքսու վարորդը, որն արգենտինացի ֆուտբոլիստին համերգից հետո տարել է օդանավակայան, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել սյանը: Ֆուտբոլիստը կապել է անվտանգության գոտիները, բայց կողոսկրի կոտրվածքից, ամեն դեպքում, խուսափել չի հաջողվել:

Ոչ պաշտոնական տվյալներով, Ագուերոն կարող է 2 ամիս բաց թողնել: «Մանչեսթեր Սիթին» և Արգենտինայի հավաքականը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել այս առիթով:

[smartslider3 slider=84]