Search
Close this search box.

«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանը, ով Գյումրիում շքեղ առանձնատուն ունի, ԱԺ-ից գումար է խնդրել բնակարան վարձելու

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ի՝ Ազգային ժողովի աղբյուրները փոխանցում են, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երեւանում վարձակալած իր բնակարանի գումարը»:

ՀԺ-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ Ղուկասյանը. «Օրենքը դա թույլ է տալիս, եւ ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»:Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երեւան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանն ասաց. «Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»։

Մեր հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորը ասաց. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»:Նշենք, որ օրենքը թույլ է տալիս փոխհատուցել պատգամավորի վարձակալած բնակարանի համար: Ինչպես մեզ տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, այդ գումարը չի կարող գերազանցել 100 հազար ՀՀ դրամի սահմանը:Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի բնակարաններին՝ նշենք, որ նա Գյումրիի սկանդալներով ամենահայտնի «Սլաբոտկա» կոչվող թաղամասում ունի շքեղ երկհարկանի առանձնատուն»: