Search
Close this search box.

Շարմազանովը քավոր Վազգեն Խաչիկյանի ներման մասին

Սեպտեմբերի 28-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Խոսելով Վազգեն Խաչիկյանի ազատ արձակման մասին՝ ասել է թե 5 տարի ազատազրկման վայրում անցկացնելուց հետո Խաչիկյանը ներման դիմում է ներկայացրել, և նախագահը նրան ներում է շնորհել: Նրա խոսքով, Խաչիկյանն իր ընկերն է և մնալու է իր ընկերը:
Նշենք , որ Խաչիկյանի ու Շարմազանովի միջև ոչ միայն ընկերական այլ նաև քավոր -սանիկակական կապեր են: Շարմազանովը այս ընթացքում անգամ այցելել է բանտ` քավոր Խաչիկյանին տեսակցելու, նրա ծնունդը շնորհավորելու: Նրանք ընտանեկան ջերմ կապերի մեջ են: Ի վերջո Վազգեն Խաչիկյանի շնորհիվ է Շարմազանովը անդամագրվել ՀՀԿ-ի շարքերը: