Search
Close this search box.

Գյուղնախարարության աշխատողները միայն բյուջեից աշխատավարձ են ստանում՝ ոչինչ չանելով

Քաղաքական սեզոնը մենկարկեց  տարատեսակ թանկացումներով` տավարի մսից մինչև ուղեվորափոխադրումներ, ու լայն սպառման ապրանքներ: Առաջիկայում արդեն թանկացած պանիրը մեզ սպառնում է նոր թանկացմամբ: Պանրի մեկ կիլոգրամի գինն արդեն բարձրացել է 100 դրամով: «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի  նախագահ Հրաչ Բերբերյանը ArmLlfe.am-ի հետ զրույցում նշեց, որ պանրի գինը կբարձրանա ևս 500 դրամով, և դա պայմանվորված է անասնակերի պակասով. «Անասնագլխաքանակի անկում ունենք և դա անխուսափելի է: Անասնակերի պաշար չունենք և ընդհանրապես ոչին չի արվել կերի բազա կուտակելու համար»: Հ. Բերբերյանի հաշվարկով մինչև տարեվերջ 100-120 հազար անասնագլխաքանակի կորուստ կունենանք, իսկ գների շեշտակի բարձրացումը նկատելի կլինի արդեն  2018թ.-ի սկզբին:

Ըստ Հրաչ Բերբերյանի՝ գյուղնախարարությունում հարցեր  լուծող մասնագետներ չկան. «Գյուղնախարարությունը դեռ հուլիս ամսին  պետք է հրամանով հայտարարեր, որ երաշտի տարի է և զգուշացներ՝ կերի կուտակումներ իրականացնել, ինչը չարեց: Նա պետք է թույլ տար, որպեսզի գյուղացիները հավաքեին իր ենթակայության տակ գտնվող անտառների խոտը: Այդ դեպքում և՛ հրդեհներից կխուսափեինք, և՛ անասնակերի պակաս չէր լինի»,-նշեց Հրաչ Բերբերյանը՝ տեղեկացնելով, որ վիճակը բարելավվելու նպատակով պատրաստվում են դիմել ՀՀ վարչապետին, որպեսզի  ԱԳՆ-ի օժանդակությամբ կարողանան արտերկրից անասնակեր ներկրեն.« Դա պետք է աներ գյուղնախարարությունը: Էդ մարդիկ ուղղակի չեն զբավում, միայն բյուջեից աշխատավարձ են ստանում»,-նշեց նա:

ArmLIfe.am