Search
Close this search box.

7 մլրդ դոլարի հասնող պետական պարտքը վտանգավոր չէ ֆինանսների նախարարի համար

2018թ.-ի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կհատի 7 մլրդ. դոլարի սահմանը: Միայն այս տարի Հայաստանի պետական պարտքը կավելանա 400 մլն դոլարով, իսկ 2018 թ.-ին՝ առնվազն 300 մլն դոլարով: Հարցին՝ վտանգավոր չէ այն, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց. «Ոչ, վտանգավոր չէ, որովհետև անվանական ցուցանիշները ոչինչ չեն ասում, շատ կարևոր են հարաբերական ցուցանիշները: Եթե մենք հիմա ասենք 6 միլիարդանոց պարտքը շատ է, թե քիչ՝ շատ դժվար է ասել: Օրինակը ես մի քանի անգամ բերում եմ, որպեսզի մեր ազգաբնակչությունը լավ հասկանա՝ 200 հազար դրամը կոնկրետ ընտանիքի համար շա՞տ է, թե՞ քիչ: Պետք է նայենք այդ ընտանիքի եկամուտներին: Եթե ընտանիքը գեներացնում է ընդամենը 70 հազար դրամ և ստանձնում է 200 հազար դրամի պարտք, բնականաբար, դա կարող է շատ լինել»:

Ըստ նախարարի՝ Հայաստանը դեռևս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում, իսկ այս տարի կեզրափակենք 6 մլրդ  700 մլն դոլար պետական պարտքով:

ArmLife.am