Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում փորձարկել են մահաբեր «Սմերչի» համազարկերը

«Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։ Հայաստանը «Սմերչ» համակարգերը ձեռք է բերել Ռուսաստանից: Դրանք ցուցադրվել են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում: