Search
Close this search box.

«Սասնա ծռերի»18 անդամների գործը կիսվեց

«Սասնա ծռերի» հերթական դատական նիստի ընթացքում էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ  «Սասնա ծռերի» 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու, իսկ թե մյուսների գործն ով է քննելու՝ նա չմանրամասնեց։

Հիշեցնենք, որ Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան և շրջանառվող լուրերի համաձայն՝  հենց նրա վարույթում է գտնվելու մյուս մասի գործը։