Search
Close this search box.

Չի բացառվում, որ ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ Մք Գավերնի նախաձեռնությամբ ներկայացվել է՝  Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հաստատման ումօրենքի նախագիծը, որով Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն առաջնահերթությունը տալու է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

Կոնգրեսական Սմիթի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է բռնություններ կիրառել, քաղաքական նկատառումներով քրեական մեղադրանքներ ներկայացնել, առեւանգել և փորձել լռեցնել մարդու իրավունքների պաշտպաններին, անկախ լրագրողներին, կրոնական առաջնորդներին:

Օրենքը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել հետապնդումները այլախոհների նկատմամբ: