Search
Close this search box.

Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ազատ է արձակվել` նախագահի կողմից ներման խնդրագրով։ Նա կալանքի տակ էր շուրջ 5 տարի:

Այս մասին տեղեկացնում են՝  Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։

Վազգեն Խաչիկյանը 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կեղծ դիմումներ պատրաստելով և ստորագրությունների կեղծման միջոցով՝ ելքագրել և յուրացրել է իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների թոշակները։

Ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի `29 միլիոն ՀՀ դրամ գումար: