Search
Close this search box.

«Ժողովուրդ». Պայթյո՞ւն՝ Նուբարաշենի զինանոցում, թե՞ հրդեհ՝ հանդերձանքի պահեստում

««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ օրերս պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի զորամասում. պայթել է զինանոցը: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան:

Ինչո՞ւ, ի՞նչ համակարգում է պայթել այն, արդյո՞ք միտում կա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Սակայն նա նշեց, թե տեղի է ունեցել հրդեհ: «Որևէ զորամասում որևէ զինանոց չի պայթել։ Նշված ժամանակում եղել է հրդեհ հանդերձանքի պահեստում, որի պատճառով որևէ անձ չի տուժել։ Հանգամանքները պարզվում են, տարվում է ծառայողական քննություն»,- ասաց Հովհաննիսյանը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: