Search
Close this search box.

«Ժողովուրդ». Բուժհաստատությունները լրջագույն խնդրի առջև են կանգնել. հրաժարվում են կառավարության որոշումը կատարել

«Ժողովուրդ» oրաթերթը տեղեկացավ, որ երեկ գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր բուժսպասարկում իրականացնողներին՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու համար այսուհետ պետք է վճարեն: Այս համակարգի մասին շատ է խոսվել, ըստ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ այն առավել թափանցիկ է դարձնում բուժսպասարկման համակարգը և պարտադիր է բոլոր հիվանդանոցների համար: Ու հիմա պարզվում է, որ այդ պարտադիր թափանցիկության համար հիվանդանոցները պետք է նաև վճարեն՝ իրենց շրջանառության մինչև 1.5 տոկոսի չափով: Բայց վճարում են ոչ թե պետբյուջե, այլ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ին: Թե ով է որոշել այս գինը, ինչու այդքան ահռելի գումարներ պետք է վճարվեն անհայտ ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանին, անհայտ է: Փաստն այն է, որ բուժսպասարկում իրականացնողները լրջագույն խնդրի առջև են կանգնել և հատկապես մարզերում, որ «հիվանդ են փախցնում» միմյանցից, հրաժարվում են կառավարության այս պահանջը կատարել: Իսկ նախարարությունից էլ պարզաբանում են, թե էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը անփոխարինելի է, և բոլորը պետք է հնազանդվեն»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: