Search
Close this search box.

Նորածնին առևանգե՞լ են, թե՞ մայրն է հրաժարվել փոքրիկից

Հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, հերթական առեղծվածային դեպքն է գրանցվել. 42-ամյա կինը հայտարարել է, թե իր նորածնին երեխային առևանգել են։Ընդ որում, ըստ դիմամուատուի, դեպքը տեղի է ունեցել ապրիլին, այսինքն մոտ 5 ամիս ասաջ՝ ծննդատան մոտակայքից, իսկ երեխան գտնվել է պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ։

Թե ինչու կինն առ այսօր չի բողոքել, չի բարձրաձայնել իր փոքրիկին առեւանգելու մասին, կարելի է միայն ենթադրել։ Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իրականում նորածնին ոչ թե առեւանգել են, այլ մայրը ծննդաբերությունից հետո հրաժարվել է նրանց, եւ մի զույգ ստանձնել է փոքրիկի խնամակալությունը՝ ցանկանալով որդեգրել։ Ամիսներ անց թերեւս կինը մտքափոխվել է։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: