Search
Close this search box.

Հետ մի՛ զանգեք +252 կոդով սկսվող անծանոթ համարներին

Beeline Armenia-ն տեղեկացնում է, որ վերջին օրերին նկատվել են բաժանորդներին ուղղված միջազգային զանգերի զանգվածային դեպքեր` +252 կոդով սկսվող մի շարք հեռախոսահամարներից: Ընկերության կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ հեռախոսահամարներից մուտքային զանգերը արգելափակելու ուղղությամբ:Ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և +252 կոդով սկսվող անծանոթ համարներին հետ չզանգահարել ՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար։