Search
Close this search box.

Մխիթարյան. Կարծում եմ, որ վաղը հայ երկրպագուները նույնպես կգան ինձ աջակցելու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է սեպտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին:

«Նախորդ մրցաշրջանում խաղում էինք Ռոստովում, հաճելի էր տեսնել հայ երկրպագուների: Կարծում եմ, որ վաղը նրանք նույնպես կգան ինձ աջակցելու: Կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց ուրախացնեմ և գոլ խփեմ:

Այն, որ ԲԿՄԱ-ն հաղթել է «Բենֆիկային», խոսում է նրա մասին, որ նրանք ուժեղ մրցակից են: Հետևում եմ ռուսական ֆուտբոլին և կարող եմ ասել, որ այս տարի ԲԿՄԱ-ն այնպիսին չէ, ինչ նախկինում: Որպես թիմ բանակայիններն ավելի ուժեղ են, քան նախորդ տարիներին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը: