Search
Close this search box.

Խոսրովի արգելոցի հրդեհների հետևանքով կաղնուտները գրեթե կորուստներ չեն կրել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհից հետո կաղնուտների մասով գրեթե կորուստ չկա, իսկ գիհու ծառատեսակների մասով կորուստները դժվար վերականգնելի են:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ՝  մոտ 2200 հա վառված տարածքի մեջ կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, որն ավելի հեշտ վերականգնվող է, քան գիհին. «Գիհի ծառատեսակների մասով կորուստներն անվերականգնելի են, կամ դժվար վերականգնելի: 220 հա գիհու անտառ է այրվել: Այրված խոտածածկ տարածքները կազմել են շուրջ 1100 հա, սրանք կվերականգնվեն աշնանային ու գարնանային անձրևների ժամանակ»,-նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ վայրի և խոշոր կենդանիների մասով ևս կորուստ չեն արձանագրել: Անկում նկատվել է միայն մորեխների և սողունների մոտ: