Search
Close this search box.

Պայթյուն վրաց-ռուսական սահմանին. կա մեկ զոհ

Վրաց-ռուսական սահմանին տեղի ունեցած պայթման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը ստացել են խորը այրվածքներ:

«Ռիա նովոստի»-ի տեղեկացմամբ՝ տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի Այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Ըստ Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության, նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառ եղել է գազի բալոնի բռնկումը: Հարուցվել է քրեական գործ՝ «անզգուշությամբ առողջությանը վնաս հացնելու» հոդվածով: