Search
Close this search box.

Մարդկային կորուստ Ադրբեջանի բանակում

Սեպտեմբերի 19-ին դժբախտ պատահարից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող (հավանաբար պայմանագրային), սերժանտ 1981 թ. ծնված Ալիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu), տեղեկացնում է Razm.info-ն:

Նրա մահվան մասին սոցցանցերում հայտնել են ընկերները: Սոցցանցերից հայտնի է դարձել նաև, որ Զահիդ Ալիևը Ադրբեջանի Թովուզի շրջանի Էլիբեյլի գյուղի բնակիչ էր: Որպես մահվան պատճառ նշվում է, որ Ալիևը մնացել էր «Կամազի և ԶԻԼ-ի արանքում»:

Զինծառայողի մահվան մասին ադրբեջանական և ոչ մի պաշտոնական աղբյուր չի հայտնել:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 44 մահացած զինծառայողի անուն, ևս զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։