Search
Close this search box.

Նախարարը գոհ չէ Հյուսիս-հարավի միջպետական ճանապարհի շինարարությունը կատարող ընկերություններից

Տրանպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ Հյուսիս- հարավ միջպետական ճանապարհի կառուցման համար ծախսվող գումարը կարող է գերազանցել 2 միլիարդ դոլարը: Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կմ բետոնե ծածկ, ևս 15 կմ նախատեսվում է տեղադրել մինչև տարեվերջ: Նախարարի համոզմամբ՝ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել մայրուղու կառուցումը, որը կնպաստի զբոսաշրջության հոսքի և բեռնափոխադրումների աճին:

Հարցին, թե նախարարն  շինարարություն կատարող ո՞ր ընկերություններից է գոհ, Վահան Մարտիրոսյան պատասխանեց. «Անկեղծ ասեմ՝ ոչ մեկից»:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են 1020 հատ ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակով արգելափակոցներ են տեղադրվել նաև առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: