Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ում խոշոր կաշառքի դեպք է բացահայտվել,գնդապետ է կալանավորվել

ՌԴ Պաշտպանության նախարարության պատմության մեջ ռեկորդային չափերի հասնող կաշառքի դեպքով Քննչական կոմիտեն քրեական գործի քննություն է իրականացնում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ նշելով, որ խոսքը 368 մլն ռուբլի կաշառքի մասին է:

Նշվում է, որ քրգործը հարուցվել է ՌԴ ՊՆ պարենի վարչության տեխապահովման բաժնի պետ, գնդապետ, 46-ամյա Ալեքսանդր Վակուլինի դեմ, ով 368 մլն ռուբլի կաշառքի դիմաց նպաստել է ՌԴ ՊՆ-ի հետ խոհանոցների, փռերի, ցիստերնների եւ այլ հատուկ տեխնիկայի պայմանագրեր կնքելուն, որոնք իրականացնելիս խոշոր չափի յուրացումներ են կատարվել:
ՌԴ ռազմական դատարանը Վակուլինին մինչեւ հոկտեմբերի 29-ը կալանավորելու որոշում է կայացրել: