Search
Close this search box.

ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտի» վարպետ չէ. Անահիտ Բախշյան

Ժողովուրդ, ԿԳ նախարարի հետ կապված հերթական գույժը

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում դրված է նաև  «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը, փաստաթղթի տեսակը գրված է՝ «Արձանագրային որոշում»  և կողքը՝  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ: Պարզվում է այդ կայքում  դրված նախագծերի  մասին վերաբերունքը քվեարկությամբ է որոշվում: Առայժմ այնտեղ 81 կողմ՝ 57%-ու   61  դեմ՝ 43%  է, պետք է այս քննարկմամբ արտահայտենք մեր ԴԵՄ ԵՄ-ը: Անցնենք գործի, սիրելիներ:

Այս փաստի հետ կապված չեմ կարող  գնահատական չտալ ԿԳ նախարարի   նամարդությանը, որովհետև թեմայի շուրջ այդքան խոսեց ու  ոչ մի  անգամ  չասաց, որ  ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ  11.09-29.09 2017 թ, քվեարկության է դրված  «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, որպեսզի հետո հասարակությանը, իր կարճ խելքով, փաստի առաջ կանգնեցնի՞:Այս մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում  ամբողջությամբ  բացահայտեց իր  մարդկային  էությունը, ինքը, որպես կրթության  նախարար  ոլորտի  շահերի պաշտպանը չէ՛, ում շահերն ասես պաշտպանում է, բացի կրթությունից, խոսելիս երբեմն  այնպիսի  վրիպումներ   է թույլ տալիս, որ կասկածում եմ, թե ինքը  կարդացել է ոլորտը  կարգավորող  իրավական  փաստաթղթերը: Օրինակ՝    սեպտեմբերի 22-ի  իր  մեկտարյա գործունեությունն  ամփոփող  ասուլիսում   ասել է . «Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ Օտար լեզուների հայեցակարգ»:(www.aravot.am)  Այս նախարարը,կարծես  իրարից  չի տարբերում արձանագրային որոշումն ու օրենքը, որ   այս փաստաթուղթն ընդունող  մարմինը ԱԺ-ն  չի կարող լինել:  Տպավորություն ունեմ, որ  իր  ներկայացրած  տխրահռչակ  հայեցակարգին մեծ կարևորություն  տալու համար,  կարող էր  նաև  ԱԺ-ի  անունը տալ:

Հիմա գանք ամսի 22-ի  ասուլիսի  ժամանակ  հայտարարած ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ին, որը  չկա՛, հասկանու՞մ եք՝  չկա՛: Նախարարը  ճշտախոս չի, չեմ ուզում այլ բառով բնութագրել իրեն, իրեն թվում է, թե օրեկան  տարբեր  հայեցակարգերի անուններ  տալով,  իրեն հաջողվում է  հասարակությանը  մոլորեցնել,  ու իր տերերին   հաճոյանալու  համար, զուգահեռ,  սուս ու փուս  քվեարկություն  իրականացնել   ու  իր կարծիքով, իրավիճակից  չոր դուրս գա՞լ:ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտի» վարպետ չէ:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ  Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջից