Search
Close this search box.

Կառավարությունը դեմքով շրջվում է դեպի ներքին պարտքը

Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ ծախսերով նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի նախատեսում և պլանավորում է ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա: Սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մեր պարտքի կառավարման կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ մենք պարտք վերցնելը կամաց-կամաց արտաքինից տեղափոխենք ներքին շուկա, որովհետև եթե դու ունակ ես թողարկել ներքին պարտք ներքին արժույթով, դու արտարժույթի վայրիվերումներից կախված չես, այդ գումարները շրջանառվում են ներքին տնտեսությունում:
Աշխարհում որևէ պարտքային ճգնաժամ ունեցող երկիր չեք գտնի, որ այդ վիճակում հայտնվել է ներքին պարտքի հետևանքով: Դրա համար, եթե երկրները կարողանում են շեշտադրում կատարել ներքին պարտքի վրա, անմիջապես գնում են այդ քայլին: Մենք էլ ցանկանում ենք մեր միջնաժամկետ ծրագրերով ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա»,-ընգծել է Վարդան Արամյանը: