Search
Close this search box.

Բացահայտենք Հայաստանը՝ համի ուժով (ֆոտո)

Երեւանյան կոլորիտ ու համեղ խոհանոց, որ կարող է հիացնել  անգամ ամենաքմահաճ այցելուին:  Մայրաքաղաքի բնակիչներն ու  հյուրերը հաճախ են նախընտրում  երեկոներն անցկացնել  «Էլեն»  ռեստորանում:  Երեւանի կենտրոնում գտնվող ռեստորանում ոչ միայն կարելի է համեղ սնվել, այլեւ ծանոթանալ հայկական կերպարվեստի բացառիկ նմուշներին ու ունկնդրել բարձրաճաշակ երաժշտություն:

Շենքը, որտեղ գործում է «Էլեն»   ռեստորանը,  պատմություն ունի: 1946  թվականին է կառուցվել: Հետագայում, այն, իհարկե, ամրացվել է, ներքին հարդարման աշխատանքների ժամանակ, սակայն, հաշվի են առնվել  շինության առանձնահատկությունները:  Պահպանվել են պատմամշակութային հուշարձան համարվող շենքի ճարտարապետական լուծումները, օրինակ, սյուները  որոնք յուրահատուկ, հին երեւանյան  կոլորիտ են հաղորդում շինությանը: Ռեստորանի ներքին հարդարման աշխատանքները կատարվել են  լավագույն մասնագետների խորհրդատվությամբ: Ընտրվել են բաց տոնային լուծումներ ու չպարտադրող աքսեսուարներ, որոնք ավելի խաղաղ ու մտերմիկ են դարձնում ռեստորանում անցկացվող  երեկոները:

«Էլեն» ռեստորանի սրահներում կախված են հայտնի նկարիչ Գաբրիել Մանուկյանի կամ Գաբոյի աբստրակտ ոճի կտավները: Բնօրինակներ են, որ կարելի է տեսնել միայն այստեղ  կամ ժամանակակից արվեստի թանգարանում:

«Բարձրաճաշակ երաժշտությունը մեզ մոտ պարտադիր պայման է:  Դաշնամուր, ջութակ, կենդանի  կատարումներ…Մեր ռեստորանում բացառում ենք ցածրորակ երաժշտությունը ճիշտ այնպես, ինչպես՝ վատորակ սնունդը: Տարիների ընթացքում ձեռք ենք բերել բարձր վարկանիշ, որը մեր կարեւոր հաղթաթուղթն է եւ որին չենք դավաճանի երբեք».- նշում է ռեստորանի հիմնադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը:

«Էլեն» ռեստորանում հնչող երաժշտությունն ու հայ ժամանակակից նկարիչների բնօրինակները, ի դեպ,   հիացնում են հատկապես արտերկրից եկած հայտնի հյուրերին: Անուններ չեն նշում, բայց վստահեցնում են, «Էլեն»  ռեստորանին են նախապատվություն տալիս  գրեթեն բոլոր հայտնի արվեստագետներն ու քաղաքական գործիչները, որ գալիս են Հայաստան: Այստեղ  նրանք բացահայտում են Հայաստանը՝ ավանդական ուտեստների ու արվեստի միջոցով: Լավագույն գնահատականը նրանց գոհունակ ժպիտը, շնորհակալական խոսքերն ու կրկին վերադարձն է: Ո՞րն է հաջողության գաղտնիքը՝ հետաքրքրվում ենք տնօրենից:

«Գաղտնիքներ, բանալիներ չկան… Հաջողությունն այնտեղ է, որտեղ ազնիվ աշխատանքն ու սերն է արված գործի հանդեպ: Մենք երբեւէ նպատակ չենք դրել զարմացնել կամ գերազանցել ինչ որ մեկին: Ցանկացել ենք ստեղծել մի անկյուն, որտեղ մարդը հարմարավետ կզգա իրեն, կվայելի օրվա իր պահն ու կհամտեսի համեղ խորտիկներ: Չ՞է որ ամենից հաճախ մտերմիկ սեղանների շուրջ են ծավալվում ամենաջերմ զրույցները, ընդունվում ամենակարեւոր որոշումները…»,- նշում է Էդուարդ Ներսիսյանը:

«Էլեն» ռեստորանում  սրահներ կան   ամենատարբեր առիթների համար՝ ռոմանտիկ ընթրիք, գործնական հանդիպում, ընտանեկան երեկո, ընկերական ուրախ հավաքույթ, կնունք, ծնունդ…յուրաքանչյուր այցելուի համար առանձին առաջարկ ունեն:

Մեծ ու լուսավոր մեծ սրահում կարելի է կազմակերպել մինչեւ հարյուր հոգի հյուրեր ունեցող հարսանյաց, ծննդյան, կնունքի կամ այլ հիշարժան առիթներ, բանկետներ:

Ավելի փոքր հավաքույթների՝ գործնական հանդիպումների, ընկերական երեկոների, մտերմիկ հավաքույթների  կամ ռոմանտիկ ընթրիքի համար են նախատեսված  առանձնասրահները, որտեղ հնարավոր է վայելել երեկոն՝ օտար աչքից հեռու, խաղաղ ու չափազանց համեղ:

«Ցանկացած ռեստորանի դեմքը իր խոհանոցն է: «էլեն» ռեստորանի խոհանոցը «տնօրինում»  են տարբեր մրցանակների արժանացած, վերապատրաստված յոթ խոհարարներ, որոնք բավարարում են  անգամ ամենաքմահաճ այցելուին:  Հայկական ուԵվրոպական խոհանոցների հայտնի ու անհայտ խորտիկները մեր ռեստորանի ճաշացանկում են»,- պատմում է ռեստորանի տնօրենը:

Բազմատեսակ ապուրներ, մշտապես նորացվող աղցանների հարուստ տեսականի, անկրկնելի խորոված ու խաշ, նաեւ ավանդական հայկական ուտեստներ: Խորտիկները, որ մատուցվում են «Էլեն»-ում զարմացնում են անգամ ամենաքմահաճ  գուրմանին:Ռեստորանի մշտական հաճախորդները, սակայն,  գիտեն, մենյուին նայելու անհրաժեշտություն անգամ  չկա: Կարող են պատվիրել ինչ իրենց սիրտն ուզի: Կպատրաստվի հաշված րոպեների ընթացքում՝ համեղ ու ինքնատիպ: Ի դեպ, «Էլեն»-ի  խորտիկները կարող եք համտեսել նաեւ ձեր տանը: Մինչ հյուրերը ճանապարհին են, տանտիրուհին էլ պատրաստվում է,  արտերկրում վերապատրաստում անցած յոթ խոհարարները կպատրաստեն ցանկացած ուտեստ եւ գեղեցիկ կփաթեթավորեն: Ձեզ կմնա միայն վերցնել ռեստորանից ու մատուցել: