Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 մլն. դոլարի ներդում Տաշիրում. Կարապետյանների ընտանիքի հերթական նվերը.

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը, ինչպես հանրապետության այլ բնակավայրերում, այդպես էլ Տաշիրում անցած տարիների ընթացքում իրականացրել են միլիոնավոր դոլարների ներդրումներ: Այդ ներդրումների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է Տաշիր քաղաքի կենտրոնը: Կարպետյանների ընտանիքը խնդիր է դրել` մարզի կարևոր ենթակառուցվածքները ադիականացնել, վերակառուցել ու հանձնել համայնքին: Առջևում Վանաձորի ծննդատան, ազատամարտիկների պուրակի, Սպիտակում, Ալավերդիում և Իջևանում երեք գերժամանակակից մանկապարտեզների բացման արարողություններն են: Իսկ մինչ այդ, Տաշիր քաղաքի կենտրոնական այգին նոր տեսքով հանձնվեց համայնքին: Գեղեցիկ ձևավորում, լուսավորություն ու հրավառություն. Այդ մասին է ներկայացվող տեսանյութը, որը պատրաստել է Լոռու «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերությունը: