Search
Close this search box.

Խաղողագործ նախարարը սպասում է իր եկամտին

«Կդադարեցվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը և կստեղծվի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ: Որոշման նպատակն է հիմնադրամի միջոցով նպաստել հանրապետությունում գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը», այս որոշումը Կարեն Կարեպետյանի կաբինետն ընդունեց ընդամենը մի քանի ամիս առաջ:

Թվում էր, թե այս որոշումից հետո Հայաստանում գյուղատնտեսությունը ամենաեկամտաբեր ճյուղերից մեկն էր լինելու՝ ծառերը ծաղկելու ու բերք են տալու տարին 2 անգամ, հավերն օրվա մեջ ածելու են մի քանի անգամ, իսկ ջրերն էլ Արաքս գետով հոսելու են ոչ թե Թուրքիա, այլ Արարատյան դաշտավայր: Բայց էլի հուսախաբություն, քանի որ անցած մի քանի ամիսների ընթացքում անգամ այս հիմնադրամն ի զորու չեղավ նպաստել գյուղատնտեսությանը միտված կայուն զարգացմանը:

Ինչպես ասում են՝ ճտերն աշնան են հաշվում, իսկ  անասնբուծության բնագավառում՝ ճշետրը սատկում են, և  բոլոր տեսակի հաշվարկները հանգում են այն տրամաբանության, որ Հայաստանում գյուղնախարարությունը միայն «սեփական ֆերմայի» կովերի կաթնատվության մասին է մտածում: Հակառակ դեպքում գյուղնախարարությունը  և իր հաշվեկշռում գտնվող հիմնադրամն առաջինը կվերլուծեր ու միջոցներ կձեռնարկեր՝ անասնաբուծության ոլորտում սպասվող աղետալի անկումը կանխելու ուղղությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ տավարի մսի գինը բարձրացել է մոտ հազար դրամով և սա պատկան օղակները փորձում են անաղմուկ անցկացնել, երբ  հանկարծ նոր աղմուկ է սկսվում, թե գարնանը կտրուկ կթանկանա տավարի մսի գինը՝ 1 կգ-ի արժեքը հասնելով մինչև 5000 դրամ: Պատճառները տարբեր են` նախ, որ արդեն շրջանառվող լուրերի Սամվել Ալեքսանյանի շնորհիվ տավարի միսն անխնա թանկ գնով արտահանվում է Իրաք, երկրորդ, որ երաշտի պատճառով թանկացել է խոտի արժեքը: Մինչդեռ շարքային հարկատուների հաշվին մի ամբողջ գերատեսչություն է պահվում, և հենց գյուղնախարարությունն է պարտավոր մշակել ու կիրառել ռիսկերը մեղմացնելու ռեալ քաղաքականություն:

Երբ գարնանը տեղացած կարկուտից տուժում են պտղատու այգիները՝ գյուղնախարարությունն առանց վայրկյան կորցնելու հայտարարում է, թե որ համայնքներն են տուժել կարկուտից, և իր ներկայությունն ապահովելու համար նախարարության պաշտոնյաները կայծակնային արագությամբ հայտնվում են կարկտահարված այգիներում ու տեսախցիկների առաջ  մտահոգ դեմք ընդունում` թե մենք նեղ օրերին գյուղացու կողքին ենք ու կիսում ենք նրա խնդիրը: Ձեռքի հետ էլ հիշեցնում՝ տարերքը բնական է, տարերքի դեմ անզոր ենք:

Եվ տեղացած կարկուտն ու անձրևը՝ գարնան ավարտի պես, իրենց հետ սրբում ու տանում են այգիներից նաև պաշտոնյաների ոտնահետքը` մինչև հաջորդ տարվա կարկուտ: Նախարարները գալիս ու գնում են, խնդիրները մնում են ու դեռ ավելանում:

Իսկ այսօր, երբ բարձրաձայնվում է, որ անասնաբու­ծությունն անկում է ապրելու՝ պետական չինովնիկներց  ոչ մեկի մտքով չի անցնում՝ այցելել գյուղ, դաշտ ու լսել գյուղացու հուզող խնդիրները: Չսպասեք, ավելի շուտ կմոթրվի անասնապահությունն ու ողջ-ողջ կթաղվի գյուղատնտեսությունը, քան պաշտոնյաները կհայտնվեն մոլորված գյուղացու առջև:

Հա, մել էլ  գարնան սկզբին հիմնված  հիմնադրամի մասին, որի գոյությամբ ակնհայտ է, որ անսանպահությունը թալանվեց. Սակայն հետաքրքիր է  իմանալ՝ Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի գոյությամբ, առհասարակ, գյուղատնտեսության թիվ մեկ պատասխանատուի`  Իգնատի Առաքելյանի խաղողի այգիների եկամտաբերությունն ապահովեց կանխատեսված ցուցանիշը և ինչ եկամուտ կստանա մեգախաղողագործ նախարարը:

ArmLife.am