Search
Close this search box.

Քրդստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն

Իրաքյան Քրդստանում տեղական ժամանակով ժամը 8-ին մեկնարկել է անկախության հանրաքվեն: Այն կավարտվի երեկոյան 18-ին:

Այլ երկրների քուրդ բնակչության շրջանում քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 23-ին։ Նախնական տեղեկություններով՝ արտերկրում քվեարկությանը մասնակցած անձանց 98 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը։