Search
Close this search box.

Բաղդադը չի ճանաչում Քրդստանի հանրաքվեի արդյունքները. Իրաքի վարչապետ

Իրաքի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Իրաքյան Քրդստանի անկախության մասին առաջիկա հանրաքվեի արդյունքները և շարունակում պնդել երկրի միասնության մասին։ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադինը հայտարարել է, որ հանրաքվեի և դրա արդյունքների հետ փոխգործակցություն չի լինի. «Մենք կձեռնարկենք հետագա քայլեր՝ երկրի միասնության և բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանության համար»,-նշել է նա՝ հավելելով, որ քուրդ բնակչությանը տարածաշրջանի խնդիրները գալիս են ոչ թե Բաղդադից, այլ տեղի իշխանությունների վատ կառավարումից և կոռուպցիայից։