Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ տիկին Սայադյան
Խնդրում եմ զգուշացրեք ձեր մարզի տնօրեններին, որ վերնաշապիկի գույնի պատճառով երեխաներին դպրոցից տուն չուղարկեն ու ծնողներին լրացուցիչ հոգսի տակ չգցեն: Օրինակ, Մեծամորի թ.1 դպրոցի տնօրենն այս աշակերտին, ում վերնաշապիկն, ասացեք խնդրեմ, բացարձակ ճերմակ չէ, տուն է ուղարկում, պահանջելով սպիտակ վերնաշապիկ: Զգուշացրեք իրենց, որ վերնաշապիկի գույնից չի կախված կրթության որակը, այլ նրանից, թե ինչպե՞ս է տնօրենը դպրոցում կազմակերպում կրթությունը, երեխաները սիրո՞վ են հաճախում դպրոց, թե՞՝ զոռով: Բավական է ձևի ետևից ընկնեք, եթե կարող եք՝ բովանդակությանը հետևեք:
Հուսամ խնդրանքս տեղ կհասնի, այլ միջոցների դիմելու կարիք չի լինի, առանց այդ էլ այդ մարզում կրթությունը 10 ոտքով կաղում է, որովհետև, ինչպես երևում է, պատահական մարդիկ են հայտնվում տնօրենի աթոռին: