Search
Close this search box.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 23-ամյա աշխատակիցը կասկածվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելով և կատարելով բացատրական աշխատանքեր, կարողացել են Ոստիկանություն ներկայացնել Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հ.-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է սեպտեմբերի 21-ին Երևանում 14-ամյա Մ. Կ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Արթուր Հ.-ն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: