Search
Close this search box.

Էքզիթ փոլի արդյունքների համաձայն Մերկելի կուսակցությունը հաղթել է Գերմանիայի ընտրություններում

Գերմանիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Էքզիթ փոլի արդյունքների համաձայն կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական միությունը ստացել է ձայների 33%-ը, ինչը նշանակում է, որ Մերկելը կշարունակի ղեկավարել Գերմանիան:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 21%-ով: Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը ստացել է 13% և առաջին անգամ ներկայացված կլինի խորհրդարանում: 4-րդ տեղում 10.5%-ով Ազատ դեմոկրատական կուսակցությունն է, 5-րդը և 6-րդը՝ 9%-ով Կանաչները և Ձախերը: